Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Ռոբերտ Սարգսյանը։ Վերջինս նույն օրը հայտնաբերվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա՝ Սեբաստիա փողոցում և կասկածվում է հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Հաղթանակ թաղամասի բնակիչներ՝ 62-ամյա Հարություն Պետրոսյանն ու 27-ամյա Դավիթ Պետրոսյանը։

Կայքի տեղեկություններով՝ Ռոբերտ Սարգսյանն աշխատում է «Ռիչ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։