«Պարզապես հիշեք ու ձեր մեծ և անդուր ականջներին օղ արեք». Արմեն Դանիելյան
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, նախկին ոհմակի լեշակերները խիստ ոգևորված աջ ու ձախ բոլորին «խառնում են» իրար: Չի ստացվի: Անգամ ձեր վարդագույն երազներում այլևս չեք կարող ոտք դնել Կառավարության շենք: Ուզում եք «բզբզացեք», «մոլեգնեք», վարդագույն փոռիկներով ներքնազգեստ հագեք, ձև ու տարբերակ չկա ու չի էլ լինի: Ժողովուրդը ձեզ «թաղել է» ու եթե կրկին ուզում եք «վերաթաղվել», ապա դա էլ կլինի: Պարզապես հիշեք ու ձեր մեծ և անդուր ականջներին օղ արեք՝ դուք և ձեր կրիմինալ քաղաքական «ոհմակի աճյուններն» առանց «հարություն առնելու» հնարավորոթյան «ամփոփված են» պատմության գերեզմանոցում՝ անտեր «մեռելների» կողքին: Քաղաքական ինքախաբեությամբ զբաղվելը մեծագույն ողբերգություն է: Որքան էլ, որ «շնորհալի» խաբեբաներ եք, միևնույն է, հետևողական ձևով պաշտպանելու ենք մեր նոր սերնդի արժանապատվությունը: Այլևս քսան տարի չունենք նստելու և սպասելու, թե հիմա ինչ վրեժխնդրություն կամ չարիք եք բերելու մեր գլխին...
Եվ ձեզ հանկարծ չթվա, թե հասարակությունն արդեն անտարբեր է ձեր նկատմամբ և այսօր ձեր աղմուկը կարող է մեղմացնել կամ անհնարին դարձնել ձեր պատասխանատվությունը:
Ձեզնից ոչ ոք չի կարող ապօրինի թալանածն օրինականացնել: Երբ լսում և տեսնում եմ ձեր լպիրշ խոսքերն ու շարժ ու ձևը, հասկանում եմ, որ դուք, Աստված չունեք: Այո՛, ուր էր Աստվածը, երբ այս բորենիները ավերում էին այս չքնաղ երկիրն ու ժողովրդին: Եթե գաղնիք չէ պարզաբանեք՝ երկու տարվա մեջ ինչ փոխվեց, երբ ձեր հրապարակային «խոստովանած սխալը» հիմա փորձում եք ճշտի տեղ բրդել առաջ...
Լավ, մի՞թե կարելի է սեփական ժողովրդին շուրջ քսան տարի պատերազմ հայտարարել: Եվ ձեր դեգեներատ «ստուկաչները» երևի թե չեն պատկերացնում իրենց գլխի գալիքը: Ամեն օր մի ծալը պակաս ստրուկ հորինում է մի սենսացիա ու արժանանում է հասարակության պարսավանքին: Էս ինչ իմունիտետ ունեք, էս ինչ գեն ա ձեր գենը: Էնքան հայհոյանք, որ ժողովուրդը ձեզ է հասցեագրում, սարսափելի է: Էդ որտե՞ղ եք կորցրել ձեր քաղաքական պատիվն ու արժանապատվությունը:
Այսօր մի ողջ կոռումպացված ոհմակ լծված է գործող իշխանություններին վարկաբեկելու, սխալ հանելու «սուրբ գործին»: Ու ամենազվարճալին, թերևս, այն է, որ Փաշինյան Նիկոլը բոլորիդ «ժատին բռնելա» ու «կոխե լա ծակը» և ձեռ ա առնում, ինչքան կարա ծաղրում ա: Ոչ ավել, ոչ պակաս հենց ձեր նվիրյալ յուրայինների միջոցով էլ մեկ առ մեկ «կզցնում» ու դարձնում չուլ ու քռչ: Այսօր հասարակությունն ականատեսն է՝ «փչացնելու և կզցնելու» նուրբ արվեստի փառահեղ գլուխգործոցի:

Ուշագրավ է, որ Հայաստանի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ փողը, վայ կներեք, ինչ եմ ասում՝ շատ փողը, դարձյալ հայցում եմ ձեր ներողամտությունը, Երկրից ու Ժողովրդից թալանած, քցած ու կողոպտած փողերն այլևս ոչ մի լումայի արժեք չունեն քաղաքական կյանքում, քանի որ նոր Հայաստանում փողն այլևս քաղաքական գործոն չէ, ու ոմանք դա փայլուն գիտակցում են: Եվ երբ ոմանք փողի զորությամբ փորձում են դիրքավորվել և երազել վերադարձի մասին, պետք է ունակ լինեն հասկանալու, որ եթե ևս մեկ անգամ ժողովուրդը ոտքի ելավ, պրծում չի լինի. ինչ դալան, ինչ պադեզդ, ինչ հրապարակ, ում բռնեց ասֆալտի մեջ «կթաղի»...
Ոմանց հրապարակային ոռնոցները պայմանավորված են իրավապահ մարմինների հետևողական աշխատանքով: Արդյունքում ձեր ոտքերն ու մարմնի տարբեր մասերը պարբերաբար և հետևողականորեն տրորում են, ու դուք այլևս զրկված եք ժողովրդից պլոկածը վայելելու հանգիստ հնարավորությունից և եթե այս տեմպերը պահպանվի, հեռու չեն այն դժոխային օրերը, երբ մասայաբար հրաժարվելու եք քաղցրավենիքի օգտագործումից, քանի որ անխտիր բոլորդ տառապելու եք շաքարախտով:
Ձեր գործնական առաքելությունը քաղաքականության մեջ այլևս հուղարկավորված է, իսկ «այսօր լռելը» ինչ֊որ մի տեղ բխում է ձեր իսկ անձնական շահերից. նախ՝ ձեր ծնողները մեղք են, որ ձեր պատճառով հասարակության կողմից ենթարկվում են սեռաական բնույթի «հետապնդումների» և երկրորդ՝ ձեր երեխաներն օտարվելու և կտրվելու են հասարակությունից ձեր գործած մեղքերի պատճառով և վերջիվերջո արտագաղթելու են (Տիգրան Սարգսյանի ականջը կանչի)...

Հ.Գ. Եվս մի կարևոր նկատառում. կյանքում առհասարակ և մասնավորապես քաղաքականության մեջ քաղաքական գործչին հայհոյելը բնավ էլ պատվաբեր չէ, ակնհայտ թուլության նշան է:
Ինչպես կասեր դասականը՝ դու քանի, գլուխ ունես, որ ԱԺ փոխնախագահին «մեր քրֆես»: Դու կուլտուրական մարդ, գրագետ մարդ, ասա լավ չես աշխատում և այլն, բայց դու քանի՞ գլուխ ունես ԱԺ փոխնախագահին տեսնես ու քրֆես: Անթույլատրելի է, չի կարելի, և եթե ասօր մենք ականատեսն ենք կոտրված քթի և իրավական բնույթի «լացուկոծի», ապա չի բացառվում, որ մի օր էլ նման անպարկեշտ հայհոյանքի համար ականատեսը լինենք կտրված գլխի: Հանգիստ թողեք ծնողներին, ամոթ է...»: