Երեկ՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղաասի բնակիչ, 39-ամյա Պարույր Մանուկյանն իր վարած Audi A4 մակնիշի 36 NՍ 931 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում բախվել է թիվ 99 էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Պ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, 5-ամյա Ալեն Մանուկյանը՝ «Սուրբ Ատվածամայր» բժշկակական կենտրոն:

Վարորդ Պ. Մանուկյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել են նաև գարեջրի դատարկ ու կիսադատարկ շշեր, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Հիվանդանոց տեղափոխված Ա. Մանուկյանը վարորդի տղան է: