Մայիսի 3-ին՝ ժամը 14:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրից վանք տանող ճանապարհին երեխան ընկել է ձորը (մոտ 3 մ):


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հաղարծնի վանքին հարակից ձորից դուրս են բերել Գագիկ Թ.-ին (ծնված 2009 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: