Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 3-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդա-նաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:


Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Մուշեղ Հ.) և «Volkswagen» մակնիշի (վարորդ՝ Արտյոմ Կ.) ավտոմեքենաները:

«Opel Astra G» ավտոմեքենայի ուղևոր Իշխան Ա.-ն և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գրիշա Ղ.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Volkswagen» ավտոմեքենայի գազի բալոնի փականը: