Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3 566 804-ի: https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալներով` 248 304-ն արդեն մահացել է, առողջացել է 1 156 982 մարդ:

Այս պահին 2 161 518 հիվանդ բուժում է անցնում, 50,051-ի (2 տոկոսի) վիճակը գնահատվում է որպես ծանր կամ ծահրահեղ ծանր:

Ըստ աղբյուրի` ներկայումս հայտնի է 1.405,286 դեպքի արդյունքը. առողջացել է նրանցից 1.156.982-ը (82 տոկոսը), 248 304 մարդ (18 տոկոսը) մահացել է:

Այսօրվա դրությամբ վարակվածների թվով (1.188.384) եւ մահվան դեպքերի թվով (68.600) առաջին տեղում է ԱՄՆ-ն: Հաստատված դեպքերի թվով 2-րդ տեղում է Իսպանիան (247.122 վարակված, 25264 մահվան դեպք), երրորդ տեղում Իտալիան է (համապատասխանաբար վարակման 210.717 եւ մահվան 28.884 դեպք):