#Դիմակ_ԿԱ․ երբ օգնության են գալիս բիզնեսն ու անհատները

Նոր կորոնավիրուսը աշխարհի գրեթե բոլոր երկրներում կաթվածահար է արել սովորական կյանքը։ Միլիոնավոր մարդիկ այսօր մեկուսացված են իրենց տանը՝
սպասելով և հուսալով, որ շուտով իրավիճակը կփոխվի։

Պատկան մարմինները հորդորում են տանից դուրս գալ ծայրահեղ դեպքում, դուրս գալիս էլ կրել դիմակ ու ձեռնոցներ։ Հենց այդ պատճառով էր, որ դեղատներում որոշ ժամանակով նկատվեց իմակների, ալկոգելի ու ձեռնոցների պակաս։ ՈՒ հենց այդ պահին էր, որ առանձին անհատներ ու ընկերություններ որոշեցին մեղմել իրավիճակն ու օգնել
հասարակությանը՝ քաղաքացիներին անվճար տրամադրելով իրենց ու հարազատներին համավարակից ապահովագրելու անհրաժեշտ պարագաները։

Ստորև ցանկանում ենք նշել այդ նախաձեռնություններից մի քանիսն ու շնորհակալություն հայտնել նման մարդկանց ու ընկերություններին։ 

«Սավ գրուպ» ընկերությունը, ի թիվս այլ ապրանքատեսակների, Հայաստան է ներկրում
բժշկական դիմակներ ու ձեռնոցներ։ Փորձելով մեղմել ստեղծված իրավիճակը, ընկերությունն իր մոտ առկա դիմակների խմբաքանակը որոշել էր ԱՆՎՃԱՐ տրամադրել
Երևանի անցորդներին։  Նախաձեռնության շրջանակներում Հանրապետության հրապարակում հանդիպած ամեն քաղաքացու անվճար տրամադրել են 4-ական դիմակ:
Ընկերության համահիմնադիրը նշել է, որ այս քայլով ցանկանում են օրինակ լինել այլ ընկերությունների համար, քանի որ սա այն ժամանակը չէ, երբ պետք է միայն գումար
աշխատել և գները թանկացնել: Ընդհանուր առմամբ բաժանվել է 10 000-ից ավելի դիմակ։   

Խրախուսելով քաղաքացիներին մեկուսանալ ու կոտրել էպիդեմիկ շղթան, իրականացվում է IQOS-ի անվճար առաքում Երևանում։  Այսպես օգտագերերը կկարողանան մնալ
տանն ու միևնույն ժամանակ ունենալ անհրաժեշտ արտադրանքը։ Բայց սա ամենը չէ․ ցանկացած պատվերի դեպքում չափահաս օգտատիրոջն անվճար տրամադրվում է հերմետիկ փաթեթավորած մի քանի պաշտպանիչ դիմակ ու ալկոգել։ Այդ մասին սոցիալական իր էջում գրառում էր կատարել հաղորդավար Տիգրան Հարությունյանը։   

Ո՞վ ասաց, որ ինքնամեկուսացման պայմաններում չի կարելի տարբերվել ու լինել նորաձև։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ դիզայներ Գեղամ Շերոյանի ու երգչուհի Սոնա Շահգելդյանի նախաձեռնությամբ պատրաստվում են գույնզգույն դիմակներ ու անվճար բաժանվում քաղաքացիներին։ Արդեն 4500 դիմակ է կարվել ու տրամադրվել տարբեր ընտանիքների, բուժհաստատությունների, անգամ զորամասերի։ Դիմակները
համապատասխանում են անվտանգության չափանիշներին ու կարվում դիմակի համար նախատեսված հատուկ պաշտպանիչ կտորից։ ԴԻմակ ստանալ ցանկացողները  կարող
են զանգահարել 041 50 52 58 հեռախոսահամարով։



«Իրականացրու երազանք» ՀԿ-ի կամավորները որոշել են կորոնավիրուսի դեմ պայքարել մարդասիրությամբ։  Դիմակների մեծ պահանջարկը բավարարելու համար կազմակերպությունը հավաքագրեց կամավորների, ովքեր պատրաստ էին կարել պաշտպանիչ դիմակներ։ Եվ ահա, այս նախաձեռնության շրջանակներում օրական կարվում է 100-150 երկշերտ դիմակ։ Սանիտարական նորմերն ապահովելու համար կարելուց հետո դիմակները ստերիլացնում են և միայն դրանից հետո անվճար բաժանում մեր համաքաղաքացիներին:

Անվճար դիմակ տրամադրելու բարի նախաձեռնություններ նկատվել են ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ Դրա վառ օրինակներից է Արթիկ քաղաքի Ավետիսյան
Փարմ դեղատունը, որտեղ 50-ից բարձր տարիքի քաղաքացիները կարող էին անվճար դիմակ ստանալ, Ալավերդու համայնքապետարանն ու երիտասարդ կամավորները, ովքեր դիմակ էին կարում ու անվճար բաժանում բնակիչներին, վերջապես, վերջին օրերին
ֆեյսբուքյան հերոս դարձած էջմիածնեցի երիտասարդը, ով իր ձեռքով դիմակներ է կարում ու բաժանում Էջմիածնի բնակիչներին։ Վստահ ենք, միմյանց մասին հոգ տանելով ու համատեղ ջանքերով կկարողանանք պայքարել նոր կորոնավիրուսի դեմ։ Կգա օր, երբ դիմակներն այլևս հարկավոր չեն լինի։