Այսօր՝ մայիսի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40 ամյա Կ. Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա դստեր դիերը:

Նշվում է, որ տղամարդը նոր էր ամուսնալուծվել։ «Նման դաժան դեպք, երևի, Հայաստանի պատմության մեջ չի եղել, չգիտենք, շոկի մեջ ենք»,- ասել են հարևանները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։