Արդեն հայտնել էինք, որ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. 40-ամյա հայրը 5-ամյա և 8-ամյա երեխաներին 9-րդ հարկից ցած էր նետել, ապա ինքը նետվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել էր ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել է, խնդրել էր կնոջը՝ երեխաների հետ գալ իր տուն, ու արդեն, երբ ուշ էր եղել, կնոջն ասել էր, թե՝ այս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի էր ունեցել դաժան ողբերգությունը։