Ոչհարգելի Թորոսյան Արսենը մի զեղում է հրապարակել իր էջում, որտեղ իրեն բնորոշ ցինիզմով փորձել է հեգնել ԱՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանին՝ նշելով, թե զգույշ չվարակվես կորոնավիրուսով՝ խրոնիկ հիվանդությունների հետ անհամատեղելի է։
Լավ ե՞ս (չ)ընկեր։ Քանի՞ հոգու ես արդեն վարակել Կորեայից բերած ոչ վտանգավոր վիրուսով, թե՞ դեռ չեք հայտնաբերել, թե դա ում շունն է։ Ո՞վ ես դու, քեզ հարց տվել ե՞ս։
Ասում ես, թե պրոֆեսիոնալներին կանչեք եթեր։ Պրոֆեսիոնալն էլ դու՞ ես, այ գարդասիլի քարոզիչ։

320 հոգի վարակված բժիշկ կա։ Տե՞նց ա դրսևորվում պրոֆեսիոնալիզմդ։ Ի տարերություն քեզ, Կարեն Վարդանյանը պրոֆեսիոնալ է ու իր ղեկավարած կառույցը ոչ միայն ծաղկում է այլև հոգ է տանում իր անդամների մասին։ Եւ ոչ միայն իր անդամների։ Նրանց ստեղծած Արմաթ լաբերը ավելի քան 2600 պաշտպանիչ դիմավահան են նվիրել հիվանդանոցներին՝ բուժաշխատողների անվտանգությունը բարձրացնելու նպատակով։ Հիմա ո՞վ է լուրջ կամ անլուրջ վերաբերվում խնդրին։ Դու՞, որ երկու ամսվա մեջ մի քանի անգամ մոտեցում ես փոխում, թե՞ ինքը, որ էն գլխից էլ նշում էր, որ երկրի տնտեսությունը կանգնեցնելը վարակի դեմ պայքարելու լավագույն միջոցը չի։ Համաձայն չե՞ս։ Բա ինչի՞ եք վերաբացում տնտեսությունը։
Այ որ խելքիդ զոռ տաս՝ կհասկանաս, որ դա Կարեն Վարդանյանի և իր պես մտածողների կանխատեսումների ու դիտարկումների արդյունքն էր նաև, որը բավականին ուշացումով, բայց տեղ հասավ ոմանց։

Ի տարբերություն ձեզ, որ աթոռից կառչած եք և առանց լայք ու դիտում կյանք չունեք, Կարեն Վարդանյանը թքած ունի թե դիտումների, թե լայքերի վրա։ Նա, ի տարբերություն ձեզ, չի առաջնորդվել երբեք նրանով՝ թե ժողովրդի մեծամասնությունը կամ օրվա իշխանությունն ինչ են խոսում, այլ ասել է իր կարծիքը և հիմնավորել ասածը։ Նենց որ, պետք չի մարդկանց սեփական արշինով չափեք։ էդ դուք եք, որ ձեր որոշումների զգալի մասն ընդունում եք ոչ թե պրոֆեսիոնալիզմի հիմքով, այլ ժողովրդի լայք ու դիտումների քանակով պայմանավորված և դրա համար։

Բոլոր մարդիկ էլ կարող են մարմնական տարբեր խնդիրներ ոնենալ, վստահ եմ, դու էլ անմասն չես՝ սովորական մահկանացու ես։ Բայց ի տարբերություն քեզ, Կարեն Վարդանյանը երկրին ու ազգին ծառայելու համար առողջական կարգավիճակը պատճառաբանություն չի բերում, եւ նույնիսկ բարդ առողջական վիճակն էլ ի զորու չէ կանգնեցնել նրան՝ Հայրենիքին ու իր ոլորտին ծառայելու գործում։ Տարիներ շարունակ մարդը գործ է արել, և իր գործի արդյունքը սերունդներին թողած շոշափելի ժառանգություն է, ոչ թե դատարկ խոսքեր։

Առանց պաշտոնի էլ, ու տարբեր խնդիրներով հանդերձ, Կարեն Վարդանյանը վաղուց իր հաստատ տեղն ունի Հայոց պատմության մեջ։ Իսկ դու ավելի լավ է մտածես, թե պաշտոնդ կորցնելուց հետո քանի՞ հոգի է քեզ բարև տալու, այդ թվում՝ այժմ մոտդ ոստոստացող տարատեսակ հետույքաբնակներից, որոնց համար բնավ տարբերություն չկա, թե ում առաջ են կռանում՝ մի թուլափայի համար։

Մտածիր էն մասին, որ Լևոնի դիսկերը ցրող տասովշիկից ավել էդպես էլ չաճեցիր, նույնիսկ զբաղեցրածդ պաշտոնը չօգնեց։ Որովհետև խելքի ու հոգու խրոնիկ հիվանդությունը, ի տարբերություն մարմնականի, շատ ավելի ծանր դեպք է․․․

Գրել է Զաքար Խոջաբաղյանն իր ՖԲ էջում։