Վերջին մեկ օրում Ռուսաստանի 82 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 10 559 նոր դեպք, մահացել է 86 մարդ։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 165 929-ի։ Ապաքինվել է ավելի քան 21 327 մարդ, մահացել՝ 1 537-ը։

Նոր դեպքերի ամենամեծ թիվը Մոսկվայում է՝ 5 858 պացիենտ։ Մերձմոսկվայում գրանցվել է 829 նոր դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 312: