ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով այսօր՝ մայիսի 6–ին, Գեղարքունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Արթուր Մկրտչյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Նարեկ Սարգսյանը։

«Արթուր Մկրտչյանը ոստիկանության գնդապետ է, մինչ այս նշանակումը զբաղեցնում էր ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնը»,–ասաց նա:


Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Արման Սարգսյանի հրամանով՝ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանն ազատվել էր աշխատանքից։