ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ ժամը 23:00-ին Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 ( Մ4 — Այգեհովիտ — Վազաշեն — Պառավաքար — Այգեպար) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ է։

«Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից իրականացվում է քարաթափման մաքրման աշխատանքներ, և կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը կվերականգնվի։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում պահպանել զգոնություն և մաղթում անվտանգ երթևեկություն:

Աշխատանքների իրականացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: