80 տարեկանում մահացել է հայ քաղաքական և պետական գործիչ, արևելագետ Երջանիկ Աբգարյանը:

Մտերիմների խոսքով՝ տարուց ավելի է տառապում էր անբուժելի հիվանդությամբ:

Երջանիկ Աբգարյանը ծնվել է 1940 թվականին Աշտարակի շրջանի Արգել գյուղում։ 1964-1968 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության բաժնում։ 1958-1963 թվականներին որպես փականագործ աշխատել է Երևանի կաբելային և սարքաշինության գործարաններում, 1968-1970 թվականներին խորհրդային բանակում եղել է թարգմանիչ, 1970-1990 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում։ 1990-1995 թվականներին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ, 1992-1997 թվականներին` ՀՀ մաքսային վարչության պետ, 1996-1999 թվականներին` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ: