Այսօր կայացել է հոր կողմից սպանված 8-ամյա Լեոյի և 5-ամյա Մանանի հուղարկավորությունը: Երեխաներին թաղել են՝ ձեռքերում իրենց սիրելի խաղալիքները՝ Լեոյի արջուկը (որի հետ հայրը նրան պատուհանից դուրս է նետել) և Մանանի շնիկը։

Հուղարկավորության արարողությանը մտերիմներից ներկա են եղել մորական տատը, քեռին ու մայրը՝ Սիման, ով համոզված է՝ երեխաները հրեշտակներ են դարձել ու ինքը հիմա հրեշտակների մայր է: