«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմիջիայլոց, այսօր (մայիսի 8-ը) Երկրապահի օրն է։ Այն Երկրապահի, որի ղեկավար Սասուն Միքայելյանը քիչ առաջ բռունցքներով հարձակվեց խորհրդարանական ընդդիմության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա։

Այս պատմությունն ինձ հիշեցրեց այն հին ժամանակները, երբ երկրապահ լինելն ինդուլգենցիա էր ամեն տեսակի արարքի համար։

Հույս ունեմ, որ «Իմ քայլի» ռեակցիան չի սահմանափակվի ծեծկռտուքի ամենաթեժ պահին Արարատ Միրզոյանի ասած՝ «Է, չի կարելի, էլի»-ով»։