Այս պահին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում: Խորհրդարանում ծեծկռտուքից հետո մի քանիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ են արել, որոշել իրենց անելիքները:

Այժմ նրանք պատրաստվում են խմբակցության նիստ անել և քննարկել որոշումը: Նշենք, որ պատգամավորները նաև խումբ-խումբ էին քննարկում տեղի ունեցածը, փորձում ելքեր գտնել: ArmLur.am-ի տեղեկություններով, քննարկելով իրավիճակը որոշվել է, որ հետևանքներ պետք է լինեն տեղի ունեցածին:

Այժմ խմբակցության նիստում վերջնական որոշում կկայացվի: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք սկսվեց: