Ազգային ժողովում Էդմոն Մարուքյան-Սասուն Միքայելյան ծեծկռտուքից հետո Մարուքյանը վարչապետի հետ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում զրույց է ունեցել տեղի ունեցածի վերաբերյալ: Դրանից հետո դուրս է եկել, ապա երկար ժամանակ Միրզոյանի աշխատասենյակում իմքայլականներն էին հավաքվել ու քննարկել տեղի ուենցածը:

Այդ ընթացքում «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներից մի քանիսը ԱԺ այգում էին՝ նստարաններին նստած, Էդմոն Մարուքյանն էլ էր մի պահ նրանց հետ, հետո հեռացավ:


Այգում հանդիպեցինք ԼՀԿ պատգամավորներից Գևորգ Գորգիսյանին և Տարոն Սիմոնյանին: Վերջիններս դատապարտեցին տեղի ունեցածը, սակայն Գորգիսյանն ասաց, որ ճիշտ կլինի հրահրողներին մեր հարցերն ուղղենք: Դիտարկմանը, թե «Իմ քայլից » Բաբկեն Թունյանն ասել էր, թե Էդմոն Մարուքյանն է սադրել, Գորգիսյանն ասաց. «Ես կարծում եմ՝ հանրությունը դրա ճիշտ գնահատականը կտա… խորհրդարանը քաղաքական ելույթների և քաղաքական երկխոսության վայր է: Եվ ամբիոնից ելույթ ունեցողին սպառնալ, փորձել շշով հարվածել ու հետո մոտենալ ու հարվածել, դա անթույլատրելի է»:

Տարոն Սիմոնյանն էլ, որ մասնագիտությամբ իրավաբան է, ասաց, որ մեզ՝ հասարակությանը, որոշակի ժամանակ է պետք՝ հասկանալու համար, թե ինչ արժեքներ ենք մենք մատուցում հասարակությանը, և մեր քայլերն էլ պետք է վերարժևորենք: «Իսկ իրավապահ մարմինները հետևել են, տեսագրությունները կան, եթե ընթացք տրվի էս գործընթացին, թող տան»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նյութի աղբյուր՝ https://hraparaktv.am/post/c7fe8a461c26ed742d563679dd28be86