«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորից նայեցի այսօրվա ԱԺ բոլոլան։ Էդմոն Մարուքյանը խոսում է Բաբկեն Թունյանի հետ, ասում է՝ մի ասեք ամբիոնից «սրիկա», դա լարվածություն է առաջացնում, որովհետև մեկը կարա մտածի՝ իրեն եք ասում։ Նաև ասում է Բաբկենին՝ մեծ մարդ ես․․․

Այդ ընթացքում Սասուն Միքայելյանն է տեղից ռեպլիկներ անում (ես լսում եմ նաև «ձիշովկա» բառը, գուցե սխալ եմ լսում), ըստ Մարուքյանի` ասում է հոպար, ինչին ի արձագանք Մարուքյանն ասում է՝ պարոն Միքայելյան, ես Ձեզ համար հոպար չեմ։ Հետո լսում ենք․
- Ի՞նչ, ի՞նչ, ի՞նչը կցխես (հավանաբար Սասունն ասել է՝ կցխեմ)։
Ու մոտենում են իրար, դրան հաջորդում է Սասունը հարվածը Էդմոնին, որին ի պատասխան Մարուքյանը ոտքով հարվածում է, հետո մյուսներն են վրա գալիս։

Հիմա այս տեսարանը տեսած բանական էակին փորձո՞ւմ եք համոզել, որ Սասուն Միքայելյանը սադրանքի «զոհ» է։ Գոնե վարչապետի բերանով մի հնչեցրեք այս միտքը, 4-րդ, 5-րդ կլասի մեկը թող ասեր։ Սասունի ամբարտավան արարքը արդարացնելու համար վարչապետն է ստիպված իրականությանը չհամապատասխանող թեզեր հնչեցնել ԱԺ ամբիոնից։

Լրացում․ Ելույթի սկզբում Էդմոնը նաև ասում է, որ ափսոսում է, որ պիտի ժամանակ ծախսի Բաբկենի վրա, նաև նրա նախորդ ելությը գնահատում է որպես մեծախոս և ամբարտավան»։