ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան և ի դեմս նրա՝ իր բոլոր մարտական ընկերներին, Մեծ հայրենականի վետերաններին և ամբողջ արցախահայությանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Ս․ Սարգսյանն Արցախին մաղթել է հարատև խաղաղություն, իսկ նրա քաջարի ու պատվախնդիր զավակներին` բարօրություն և արժանավայել կյանք իրենց նախնիների ազատագրված սրբազան հողի վրա, այս մասին տեղեկացնում է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։