Երեկ խորհրդարանի դահլիճում, նիստի ժամանակ ծեծկռտուքը բոլորի աչքի առաջ էր, և բոլոր լրատվական կայքերը այն լուսաբանեցին, որից պարզ դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից ռեպլիկներ է անում ամբիոնի մոտ ելույթ ունեցող Էդմոն Մարուքյանի հասցեին, ապա տեղից վեր է կենում, մոտենում Մարուքյանին ու հարվածում նրան։ Դրանից էլ սկսվում է ծեծկռտուք։ Այս ամենը նկարագրված է լրատվամիջոցների տարածած ռեպորտաժներում ու տեսանյութերում։

Եվ միայն Ազգային ժողովի պաշտոնական կայքը՝ Parliament.am-ն է, որ այնպես է ներկայացրել տեղի ուենցածը, ասես՝ ոչինչ էլ չի պատահել։ Ավելին, ըստ ԱԺ կայքի՝ Սասուն Միքայելյանի հետ տեղի է ունեցել միջադեպ։

ԱԺ կայքի տարածած հաղորդագրության մեջ նախ նշվում է, որ

ՀՀ Ազգային ժողովը մայիսի 8-ին շարունակել է «ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը` լսելով պատգամավորների տեսակետները քննարկվող հարցի վերաբերյալ:

Ապա նշվում է, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ տեղի է ունեցել միջադեպ, որի հետեւանքով ԱԺ նախագահը ընդմիջել է նիստը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում