Շուշի լեռնաքաղաքի գրավումը հնարավորություն տվեց Ստեփանակերտին՝ շնչել. ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող Շուշի բերդաքաղաքից անընդմեջ ռմբակոծությունների ու հրետակոծությունների պատճառով Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի դրությունն անտանելի էր. Ստեփանակերտը գրեթե 70 տոկոսով ոչնչացված էր, մարդիկ ապրում էին նկուղներում, բացակայում էին տարրական կենցաղային պայմանները, չկար ո՛չ հաց, ո՛չ ջուր:

Ըստ էլեկտրոնային ազատ հանրագիտարանում զետեղված նյութերի՝ 1991 թ. նոյեմբերից մինչև 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը «Գրադ» կայանքներից։

Այդ հրետակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։

Շուշիի գրավումից հետո շրջանառության մեջ մտավ այն խոսքը, որ «Նա, ով տիրապետում է Շուշիին, տիրապետում է ողջ Ղարաբաղին»:

Ադրբեջանցի զինվորականը շոկի մեջ պատմում ՝ ինչպես հայերը ազատագրեցին Շուշին։