Մայիսի 10-ին, ժամը 00։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխահուն-Վարդանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Հայկ Խաչատրյան, 43 տարեկան) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Իսլամ Շաբաբյան, 26 տարեկան) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ազնիվ Ուզոևա, 60 տարեկան) տեղում մահացել են։

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ մահացածները մայր ու որդի էին։