Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 10-ին, ժամը 20։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանյան լճից դեպի Իսակովի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար։ Ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Իսակովի պողոտայում` ռուսական եկեղեցու մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արտաքին լուսավորման սյանը։ Ավտոմեքենայում գտնվող Դավիթ Ս․-ն, Կարեն Խ․-ն (ծնված 1992 թ.) եւ Արմեն Խ․-ն (ծնված 1994 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Դավիթ Ս․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, իսկ Կարեն Խ․-ն եւ Արմեն Խ․-ն՝ «Էրեբունի» ԲԿ: