Այսօր` մայիսի 11-ին, ժամը 13:00-ին տեղի է ունենալու ապրիլյան իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստը: Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ այսօրվա նիստին հրավիրվել է և մասնակցելու է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որն այս օրերին Երևանում է: ԱԺ-ից հաստատել էին, որ Կարապետյանը այսօր գալու է նիստին:

Քիչ առաջ մեզ ասացին, որ հնարավոր է` չգա Կարապետյանը այսօրվա նիստին, սակայն ավելի ուշ պարզեցինք, որ նախկին վարչապետը կներկայանա նիստին և կպատասխանի հանձնաժողովի հարցերին:

Աղբյուր՝ https://hraparak.am/post/b03d1b0d9a2c39be29aa6879256bbbb4