«Սասուն Միքայելյա՛ն, Դուք այսօր ամբիոնից ինչ-որ սպառնացել եք, որ մի կառույցի ղեկավար եք և կարող եք վրեժխնդիր լինել իմ եղբոր նկատմամբ: Եղբայրս, ինչ-որ Ձեր սրբություններին... էլի Դուք եք սրբությունները մեջբերել... Սասուն ջան, պարոն Միքայելյան ջան, իմ եղբայրը Ձեր սրբությանը, Ձեր մորը, չի կպել, իմ եղբայրը, այո, վատ բաներ է ասել այն մարդու հասցեին, որն իմ վիզը կկտրի: Եթե Դուք իմ վիզը կտրողն եք, ուրեմն Ձեզ է վերաբերվում: Եթե Դուք իմ վիզը կտրողը չեք, ինչի՞ եք Ձեզ վրա վերցրել: Ես միշտ մտածել եմ, որ իմ վիզը կարող են կտրել թուրքերը՝ քնած ժամանակ, կռվի ժամանակ...»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին, ասել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ պատրաստ է նաև նրա սրբությունների աջը համբուրել և ծաղիկ դնել նրանց գերեզմաններին: «Մի՛ առաջ մղեք Ձեր սրբություններին, մի՛ արեք դա: Մի՛ սպառնացեք... Գիտեք, այն օրը, երբ ինձ հարվածել եք, հազարավոր հետևորդներ եկել են ինձ մոտ, Բաղրամյան 19, որ վրեժխնդիր լինեն, ես թույլ չեմ տվել, որովհետև մենք այդ մշակույթի մարդիկը չենք»,- ասել է Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Ս. Միքայելյանը Հրազդան քաղաքում ապօրինի գույք ունի, որը հայտարարագրած չէ. «Ձեր ապօրինի գույքը գնացեք հայտարարագրեք, հիմքերը ներկայացրեք իրավապահ մարմիններին, մի հատ հիմնավորեք, թե 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների ժամանակ ինչեր եք արել, նոր այն ժամանակ կխոսենք»:

Դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին Է. Մարուքյանն ասել է. «Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը Ձեզ խնդրել է, որ մի ձև գտնեք, որ մենք մեր մանդատները վայր դնենք... որ մեր Նիկոլին տեսնեք, ասեք՝ էլ ուրիշ ձև չգիտե՞ս: Նիկոլ, էդ վերջին ընդդիմախոսներին ես ուզում վերացնե՞ս... Մանդատ եք ուզո՞ւմ, մանդատ չեք ստանալու»,- ասաց ԼՀԿ ղեկավարը՝ ընդգծելով, որ իրենք բռնության զոհ են:

Մանրամասները՝ տեսանյութում։