Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 11-ին, ժամը 16:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթ ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչյա Մ․, ծնված 1996 թ․) բախվել է ճանապարհի արգելապատնեշին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ավտոմեքենայի երկու ուղեւոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։