ՃՈ պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ դա արվելու է «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով»։

 

«Ծածուկ ծառայությունը կարգավորվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։ Այն իրենից ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների եւ տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։

 

Այս մեքենաներով ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանները, որոնք կհայտնաբերեն ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարած վարորդին եւ, համաձայն ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։

 

Մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու եւ արձանագրելու համար», - ասված է հաղորդագրության մեջ: