«Զինվորի մայր» ՀԿ-ը՝ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, մայիսի 12-ին մամլո ասուլիս էր կազմակերպել: Ասուլիսի մի դրվագ այժմ դարձել է համացանցի քննարկման թեմա: Երբ ներկաները դժգոհում են սևազգեստ մայրերի հանդեպ պետության անտարբերությունից, 2006-ին զոհված հերոս Գոռ Բաբայանի մայրը հայտարարում է, որ ինքը շատ դժգոհ է. «Ռոբերտ Քոչարյանի երեսից իմ երեխեն զոհվել ա: Ու էդ լպիրշին ուզում են էսօր ազատեն: Ինչի՞ համար, ինֆարկտը ինձ տալիս, ա, որ Ռոբերտ Քոչարյանին կարող է ազատեն»: Այդ պահին ասուլիսի կազմակերպիչներից մեկը ձեռքով հրում է նրան՝ փորձելով ընդհատել, սակայն հերոսի մայրը շարունակում է իր խոսքն ու պնդում, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ:

Հավելենք, որ ասուլիսը հեռարձակվել է ուղիղ եթերով և վերոնշյալ հատվածը կտրել հնարավոր չի եղել: