Երեւանում նախօրեին՝ կեսգիշերի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է կրակոցներով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Ժամը 23։25-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Շիրակի փողոց 10 հասցեի մոտ կռիվ է, կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Շիրակի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել է կրակոց։

Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունը, նրանցից մեկը ձերբակալվել է։