ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր «Սիվիլնեթ»-ի եթերում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճին:

«Թվերի աճն, իհարկե, բազմաթիվ գործոններից է կախված՝ սկսած սահմանափակումների վերացումից, վերջացրած աղբյուրների բազմազանությամբ: Ինչ վերաբերում է կանխատեսելիությանը, իհարկե, մենք հասկանում ենք որ սահմանափակումների թուլացումը հնարավոր է, որ բերի նման սցենարի, սակայն չթուլացնել մենք չէինք կարող, որովհետև ինչքան էլ որ կարևոր է համաճարակը կառավարելի պահելը, միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ երկիրն սկսի ավելի բնականոն հունով ապրել՝ պահելով կառավարելիությունը»,- ասել է Թորոսյանը:

Մանարամասները՝ տեսանյութում: