«Կորոնավիրուսի տարածման տեմպերը Ռուսաստանում աննախադեպ են, և հիվանդության պիկին դեռ չեն հասել, բայց կարանտինի ամենաբարձր ռեժիմն է կիրառվում, Մոսկվայում՝ հատկապես։

4 հայտնի պաշտոնյա է արդեն վարակվել, այդ թվում՝ վարչապետ Միշուստինը և Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վարակից զերծ չեն մնում նաև Ռուսաստանում ապրող հայերը, որոնք բավականին լուրջ թիվ են կազմում:

Ի դեպ, մեր տեղեկություններով, կորոնավիրուսով վարակվել, մոսկովյան հիվանդանոցներից մեկում արդեն բուժվել է նաև ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, որը դասախոսում է ՌԴ դատախազության համալսարանում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։