Ֆեյսբուքյան օգտատեր Հակոբ Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ քիչ առաջ զրուցել է նախարարությունից ուշ երեկոյան դուրս եկող ՀՀ արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Քաղաքացին հետաքրքրվել է նախարարից՝ «բանակցային սեղանին արցախյան հարցի փուլային տարբերակ կա՞, թե՝ ո՞չ»:

Նախարարը բացասական պատասխան է տվել՝ հարցնելով թե ինչո՞ւ է այդպես մտածում և ինչո՞ւ չի վստահում ՀՀ արտգործ նախարարին: Ի պատասխան՝ Հակոբ Բերբերյանը նշել է, որ այդպես է հայտարարել ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովը:

«Սերգեյ Լավրովը քեզ համար ավելի մեծ է, քան քո երկրի արտգործ նախարա՞րը»,- զայրացած պատասխանել է Մնացականյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: