Քաղաքացի Հակոբ Բերբերյանը մոտեցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին և հարցրել՝ արդյոք բանակցություններ կան Արցախի շուրջ:


Ի պատասխան՝ Մնացականյանը նշեց, որ արդեն ուշ ժամ է, ապա հարցրեց՝ «Ինձ հետ ուզո՞ւմ եք մրցակցեք հայրենասիրության մեջ, Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ես կարող եմ ինչ-որ բան անել, որ վատ է մեր երկրի համար»:

Ապա վիճաբանություն սկսվեց քաղաքացու և ԱԳ նախարարի միջև: Վերջինս վրդովված ասաց՝ «Ոչ ոք չի ծախելու Ղարաբաղը...ինչու՞ ես եկել ինձ հարցականի տակ դնելու»:

Մանրամասները՝ տեսանյութում