Այսօր կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կորոնավիրուսի վարակվածության դեպքեր են գրանցվել և այդ պատճառով որոշում է կայացվել, որ նախարար Սուրեն Պապիկյանը կինքնամեկուսանա:

Մեր տեղեկություններով՝ Պապիկյանի երկու տեղակալների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։