Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանում մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում պաշտպանիչ դիմակների կրումը։ Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից։

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ պարտադիր չէ դրանք լինեն եռաշերտ՝ գնված դեղատնից։ «Դիմակները կարող են լինել ինքնաշեն՝ պատրաստված քաղաքացիների կողմից, նույնիսկ բազմակի օգտագործման։ Շարֆը ևս կարող է ծառայել որպես ինքնաշեն դիմակ, կամ կտորից որևէ բան, որը հնարավորություն է տալիս դեմքը փակելու․․․ Այո՛, հնարավոր է նաև քննարկել որոշակի խմբերի համար դրանց սուբսիդավորումը»։

Ինչ վերաբերում է տուգանքի չափերին, Ավինյանը ասաց՝ բարձր է, սկսվում է մոտավորապես 100 հազար դրամից․ «Կարող ենք ԱԺ-ին առաջարկել տուգանքների չափի վերանայման հարց քննարկել»։