Երեկ Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Վանաձոր»-ի բժշկական կենտրոնից ասացին, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել շտապօգնության մեքենայով ծանր վիճակում: Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

Բժշկական անձնակազմը ցուցաբերել է անհրաժեշտ բուժօգնություն, ապա հրավիրել սանավիացիայի ուղղաթիռ: Երեխան տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներից մեկը: 9-ամյա տղայի մոտ արձանագրվել են մի շարք վնասվածքներ: