Այսօր Ընտանիքի օրն է: Այդ առիթով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել, որտեղ ասվում է.

«Այսօր ընտանիքի օրն է


Ընտանիքը մեր հավաքական հարստությունն է, որում համատեղվում են հայրենիքը, ծնողն ու զավակը, սերն ու իմաստնությունը, նվիրվածությունը և հոգատարությունը:

Շնորհավորում եմ ընտանիքի օրվա առթիվ:

Առողջություն, խաղաղություն և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին և օջախներին»: