2020 թվականին վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկն անչափահասին վստահելու համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկյոլ Փաշինյանը՝ դա ներկայացնելով որպես ձեռքբերում:

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ավտոմեքենա վարել էր սովորեցնում դստերը՝ Շուշանին՝ դա անելով իրենց անձնական ավտոմեքենայով, ոչ թե հատուկ կահավորված մեքենայով: Ընդ որում, ավտոմեքենայի մեջ եղել է նաև փոքրիկ Արփին:


Փաշինյանի խոսքերով, երբ այդ մասին հայտարավեց, տեսակետեր եղան, թե դա ձևական բնույթ է կրում. «Մեր պարագայում տեղի է ունեցել այն, ինչ պետք է տեղի ունենա բոլորի դեպքում: Մեզ տուգանել են, մենք 10 հազար դրամ վճարել ենք ու հարցը փակվել է»:

«Ասում են, որ ձևականություն է նաև այն, որ իմ ավտոշարասյունը կարմիր լույսի տակ է կանգնում: Սրանով մենք ցույց ենք տալիս, որ ձեզանից մեկն ենք, ձեզ նման ՀՀ քաղաքացի ենք, կարող ենք նաև սխալվել»,-ասաց նա:

Share on FacebookShare on Twitter