ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արթուր Վանեցյանի միջնորդությամբ իրեն գործարք է առաջարկվել, ասաց, որ այդ հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները.

«Կա նաև այսպիսի մի հանգամանք. ես ասել եմ, որ իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում, առավել ևս՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չեն կարող իմ հրապարակային հայտարարությունները տարբերվել ոչ հրապարակային և աշխատանքային հայտարարություններից: Դա հարց է, որի պատասխանը պետք է տան իրավապահները»,- հայտնեց Փաշինյանը: