Մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերով հակադարձեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին․

«Փաստական տվյալների հիման վրա Երկրորդ համաշխարհայինի տարիներին մոտավորապես 75 հազար ադրբեջանցի ներգրավված է եղել նացիստական լեգեոներական խմբավորումներում:

Գոյություն է ունեցել ադրբեջանական լեգեոն, որն ունեցել է դրա համար անհրաժեշտ բոլոր ատրիբուտները՝ սկսած հագուստից»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ցուցադրելով արխիվային լուսանկարներ։

Նա հայտնեց նաև, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայում լույս է տեսել ադրբեջանական լեգեոներական պաշտոնաթերթը:

«Ինչպե՞ս կարելի է ներկայանալ որպես նացիզմի հակառակորդ և նացիզմի կողմնակից լինելու մեջ մեղադրել ՀՀ-ին, երբ Ադրբեջանում անձամբ Իլհամ Ալիևը կազմակերպում է նացիստական ռեժիմի ադրբեջանցի աջակցի փառաբանումն իր երկրում, իսկ արտաքին աշխարհում փորձում է ներկայանալ որպես նացիզմի հակառակորդ:

Սա ուղղակի անընդունելի է»։