Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Բարոյական» Շարմազանով Էդոյին.


Եթե էսքան արգահատելի արարածներ չլինեին ռոբասերժականներն ու իրենց վարձկանները, հնարավոր է նաև խղճայի սրանց, որովհետեւ էս կյանք չի, էլի, որ իրենց է բաժին հասել։


Դաժան չի՞, երբ կյանքիդ միակ նպատակը դառնում է Նիկոլի դեմ գրառումներ անելն ու ըստ դրա՝ վարձատրվելը։


Դաժան էլ է, նաև անտանելի նվաստացուցիչ «առաքելություն» է։
Եվ նույնիսկ կարևոր չէ, թե ասվածների մեջ ճիշտ բան կա՞, թե չկա, որովհետև էն գլխից վաղուց պարզ է՝ ճիշտ լինի, սուտ լինի՝ պետք է ոռնան։


Դառնանք Շարմազանովին։ Հիշեցնում է, որ Նիկոլն էլ չի ծառայել բանակում և ասում է. «կարո՞ղ է անօրինական էինք բանակից ազատվել, որ քեզ ու շրջապատիդ սպասարկող ԶԼՄ-ներով անվանարկում էիք»:


Չգիտեմ, օրինական ես ազատվել, Էդո, թե անօրինական, բայց մի բան լավ եմ հիշում, որ բանակում չծառայելով՝ «արժանացել ես» ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալների։


Ուրիշներին «անբարոյական» անվանելուց առաջ հիշիր, ա՛յ «բարոյական» հավերժ կոմսոմոլ, որ շեֆին քծնելու համար միայն ձեր եղկելի տարիներին էին նման մեդալներ կախում դոշերին»: