Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 17-ին, ժամը 22։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ատացվել, որ Երեւանի Ժակ Իվ Կուստոյի փողոցում՝ «Թոխմախի լճի» մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար․ ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Զ․, ծնված 1995 թ․) դուրս է եկել երթեւեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, արգելապատնեշին եւ շրջվել՝ վնասելով էլեկտրական սյունը եւ արգելապատնեշը՝ մասամբ։

Վարորդը եւ ուղեւոր Ռիտա Ի․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։