Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, խոսել է մանկապարտեզներից տրվող դիմակների, ալկոգելի ու անվտանգության կանոնները պահպանելու մասին։

«Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ պատվիրել է 160 հազարից ավելի դիմակ և մի քանի հազար լիտր ալկոգել, որոնք կտրամադրվեն մանկապարտեզների աշխատակիցներին։

Սա հնարավորություն կտա աշխատակիցներին ապահովել համապատասխան պարագաներով», – նշել է Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ բոլոր աշխատակիցները պարտավոր կլինեն խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, իսկ նրանք, ովքեր չեն ենթարկվի սահմանված կանոններին, դուրս կգան համակարգից։