Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 351 նոր դեպք։ Վարակակիրների թվի ռեկորդային աճը, ըստ Առողջապահության նախարարության, մի քանի պատճառ ունի:

«Ազատության» հետ զրույցում ԱՆ մասնագետները նշել են, որ պատճառներից մեկն արտակարգ դրության սահմանափակումների վերացումն է։