«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխել օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը` հոդվածը լրացնելով նոր մասով, որի համաձայն` Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը կառաջացնում տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

«Մյուս հոդվածով առաջարկվում է պարետի որոշմամբ սահմանել 10 հազար դրամ․ խոսքը դիմակների պահանջի մասին է՝ բաց տարածքներում, որի պայմաններում գործող կարգով 100-250 հազար դրամ էր, առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ։ Փակ տարածքների համար տնտեսվարողներն են պատասխանատու ու նրանք կկրեն պատասխանատվությունը»,- ասաց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։

Նա հստակեցրեց՝ «պահանջը վերաբերում է բաց տարածքներում անձի մոտ դիմակի առկայությանը, ոչ թե այն կրելուն»։