Ինչպես հայտնել էինք, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը երեկ կրկին հրավիրվել էր Ապրիլյան քննիչ հանձնաժողով։ Լրագրողների հետ զրույցում նա հրաժարվել էր մանրամասներ հայտնել նիստից․ «Ճշտելու հարցեր ունեին, պատասխանեցի»։

Ասում են՝ նրա երկրորդ այցը պայմանավորված էր Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով կատարած այցով ու նաև հակահետախուզության մասին հանձնաժողովին փոխանցած ինֆորմացիայով։ Ըստ լուրերի՝ երբ իմքայլականները Սարգսյանին հարցրել են, թե որ օղակներն են թերացել քառօրյա պատերազմի օրերին, նախկին նախագահը «փուռն է տվել» Կարապետյանին։

Ասում են նաև, որ Արշակ Կարապետյանը երեկ մանրամասն պատասխանել է, թե ինչ է տեղի ունեցել ու վերջում հավելել՝ «պետք լինի, տասն անգամ էլ կգամ»։