Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը։

«Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք կբերեն 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: