Tert.am-ի տեղեկություններով՝ երեկ Կառավարության դիմաց միջադեպ է տեղի ունեցել ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայությամբ։ Կառավարության դիմաց սպասող քաղաքացին արագ մոտեցել է Ավինյանին, խոսել է նրա հետ, բղավել ու փորձել հարձակվել նրա վրա։

Միջադեպից հետո Կառավարության անվտանգությունը հսկող իրավապահները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության բաժին, այնուհետև նա տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն։ Քաղաքացին հայտնել է, որ վաղուց ճանաչում է Ավինյանին, այժմ ասելիք ունի նրան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: