ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ մարդիկ, իմ թեստի արդյունքը բացասական էր, պարզապես ապահովության համար աշխատում եմ տնից, նույն ռեժիմով։ Անհանգստանալու կարիք չկա, շնորհակալ եմ հոգատարության համար։ Ձեզ լավ նայեք և առողջ եղեք»։


Հիշեցնենք, որ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը հայտնել էր, որ Զարուհի Բաթոյանը կորոնավիրուսի կասկածանքով ինքնամեկուսացվել է: